հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. հրշեջ-փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում. հրշեջ-փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 8-րդ շենքի մոտակայքում կառուցված ավտոտնակի ներսում գտնվող քաղաքացին տևական ժամանակ է՝ չի արձագանքում թակոցներին և հեռախոսազանգերին, հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով ավտոտնակի դուռը, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Պ․-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը։ Սակայն այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականության, թե ոչ՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: