Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ
Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ գյուղապետին ծեծի է ենթարկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և իր վեց ուղեկից, այն բանի համար, որ նա ընտրությիւններին սատարել է «Հայաստան» դաշինքին։ Ըստ մամուլի՝ ներխուժելով գյուղապետի աշխատասենյակ մարզպետը ասել է. «Վերջ թավիշին»։