ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոչինչ չի արվում մեր երեխեքի համար». Հանդիպում գերի ընկած և անհետ կորած զինվորների ծնողների հետ

«Ոչինչ չի արվում մեր երեխեքի համար». Հանդիպում գերի ընկած և անհետ կորած զինվորների ծնողների հետ

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր՝ մայիսի 5-ին ընդունել է գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ:

Անհետ կորածի հորեղբայր Էդիկ Արեւշատյանն իր խոսում նշեց. «Իմ կարծիքով չի արվում ոչ մի բան երեխեքի համար: Ալեն Սիմոնյանը երեկ Թուրքիայում հայտարարեց, որ առնվազն 33 գերի ունենք, իսկ անհետ կորածների մասով ոչ մի բան չեն խոսում արդեն տեւական ժամանակ: Ես կառավարությունից արդեն ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետեւ պարզ տեսնում եմ, որ ոչ մի բան չի արվում, ոչ մի հարթակում չի ներկայացվում:

Մենք շատ պետական դռներ ենք ծեծել, ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստացի չունենք արդյունք: Մենք վստահ ենք, որ մեր հարազատները Ադրբեջանում գերության մեջ են, ուղղակի չունենք ինֆորմացիա: Մենք տարբեր կապերով, ինֆորմացիաներով հասկանում ենք, որ իրենք ողջ են»:

  • Կիսվել: