երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ոչ թե ծածանել են, այլ՝ քարշ տվել. նոր մանրամասներ ադրբեջանական դրոշով ավտոմեքենայի դեպքից

Ոչ թե ծածանել են, այլ՝ քարշ տվել. նոր մանրամասներ ադրբեջանական դրոշով ավտոմեքենայի դեպքից

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում է, որ Երեւան-Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Մասիսի Հայանիստ գյուղում  ապրող վարորդի որդին նոր է վերադարձել բանակից եւ նա որոշել է, այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։

Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից եւ գետնին քարշ տարով տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե տղամարդը Ադրբեջանի պրոպագանդա է անում։ Նա ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը եւ որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։ 

ՆԳՆ-ից մեր տեղեկությունը չհերքեցին, բայց այլ մանրամասներ էլ չասացին, միայն նշեցին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Ըստ երեւույթին, վարորդին տուգանել են՝ մեքենայի պետհամարանիշները թաքցնելու համար։

  • Կիսվել: