հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է. ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

Ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է. ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանն վերաբերող և այլ հարցեր։

Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը վստահեցրել է. Տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընոտ կազմակերպելու համար:

Ձուկ-ձկնամթերք արտահանող գործարարները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտությունը՝ նաև արձանագրելով ՍԱՏՄ սահմանային տեսուչների պատշաճ, օրենսդրությանը համապատասխան աշխատանքն ու աջակցելու պատրաստակամությունը:

  • Կիսվել: