երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանացի փորձագետը դասընթաց է կազմակերպել ՍԱՏՄ մասնագետների համար. ներկայացրել է ԵՄ սկզբունքները

Գերմանացի փորձագետը դասընթաց է կազմակերպել ՍԱՏՄ մասնագետների համար. ներկայացրել է ԵՄ սկզբունքները

Սննդի շղթայում գործունեություն ծավալող կազմակերպություններում Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդրումը նպատակ ունի ապահովել որակյալ ու անվտանգ սնունդ սպառողների համար:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ տնտեսավարողների մոտ այդ համակարգի առկայությունը ստուգող՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի համար ևս կարևոր է տիրապետել ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքներին ու զարգացնել կարողությունները՝ որակյալ և հստակ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Տեսչական մարմնի և Հայաստանի գործատուների հանրապետական միության համագործակցությամբ՝ 7-օրյա դասընթաց է կազմակերպվել ՍԱՏՄ մասնագետների համար, որը վարել է հրավիրված գերմանացի փորձագետ Մարտին Հարթմանը:

Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է ՎՎՀԿԿ համակարգը սննդի սանիտարահիգիենիկ կառավարման ընդհանուր համակարգում, հետագծելիության գործընթացների նպատակները, ստուգման իրականացման ընթացքը, ինչպես նաև այս համակարգի ԵՄ սկզբունքները: Մասնակիցներն այցելել են արտադրամասեր և տեղում ծանոթացել ներդրված ՎՎՀԿԿ-ի գործընթացին, հստակեցրել վերահսկման առանձնահատկությունները:

Մարտին Հարթմանը մասնակիցների հետ կիսվել է տարիների իր փորձով և կատարած հետազոտությունների արդյունքներով:

  • Կիսվել: