շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ոչ սթափ վիճակում հայհոյել է ոստիկանության ծառայողներին. նա բերման է ենթարկվել

Ոչ սթափ վիճակում հայհոյել է ոստիկանության ծառայողներին. նա բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։ 42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։

Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: