ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու համար. Մելոյան

«Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու համար. Մելոյան

Սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու համար:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձևավորման նպատակներից է եղել նաև հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը և վերահսկումը, ուստիև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել և ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, և դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հետևաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել մեզ»:

  • Կիսվել: