ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ո՞վ է Էրեբունիում ավտոմատից կրակել քաղաքացիների վրա

Ո՞վ է Էրեբունիում ավտոմատից կրակել քաղաքացիների վրա

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան գիշերային խուզարկությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ մարտի 4-ի երեկոյան Էրեբունու Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մոտ տարածությունից կրակահերթ արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ: Այս մասին Infoport.am-ին հայտնել են ոստիկանության իր աղբյուրները:

Արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել 2 տղամարդ: Նույն օրը ՔԿ-ում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով («ապօրինի զենք») և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ «սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»: 

Հիշեցնենք, որ նախօրեին Էրեբունիում կրակոցներ են հնչել. Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Գիշերը ոստիկանությունը ներխուժել էր Վստրեչի Ապերի և նրա բարեկամների տներ, խուզարկության արդյուքնում ձերբակալել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, և հարևանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերաբերյալ:

Հայտնի է նաև, որ Արամ Վարդանյանի թոռնուհու առողջությանը լուրջ վնաս է հասցվել.ոստիկանների անսպասելի ներխուժման պատճառով 5-ամյա երեխան սկսել է չխոսել:

  • Կիսվել: