ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ո՞վ է 12–ամյա երեխային թմրшմիջոց տվել․ կասկածյալ կա՞․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնում

Ո՞վ է 12–ամյա երեխային թմրшմիջոց տվել․ կասկածյալ կա՞․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնում

«Դեպքը մեզ համար մտահոգիչ է։ Կարծես, առաջին անգամ է, երբ նման դեպք ունենք։ Ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ, պատշաճ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Ոստիկանությունն օպերատիվ հետախուզական աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե, փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքին։

«Հավելյալ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել։ Ինչպես գիտեք, փորձաքննության արդյունքում, նախնական տվյալներով թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ։ Հարցն իմ վերահսկողության ներքո է գտնվում և ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կներկայացնենք»,–հավելեց նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով, նախքան առաջնային փորձաքննության արդյունքների հայտնի դառնալը երեխայի ծնողների համար անհասկանալի է եղել, թե ինչու է երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել։

«Սկզբից ծնողների համար անհասկանալի է եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել,  բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում և արդյոք գործ ունենք վերջնական փորձաննությամբ թմրամիջոցի հետ»,–նշեց Սարգսյանը։

Հարցին, թե ինչ վարկածներ են քննարկվում, ՆԳ նախարարը պատասխանեց․

«Տարբեր վարկածներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի էին գնացելտվյալ դասարանով, ուսուցիչները ևս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետև որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին»։

Արփինե Սարսգյանը նշեց, որ երեխայի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, նա որոշակի տվյալներ է հաղորդել արդեն։ Նախարարը նշեց, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։

  • Կիսվել: