ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի, որ եթե մեքենայով խախտում անի, անպայման պատժվելու է.Մինասյան

Նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի, որ եթե մեքենայով խախտում անի, անպայման պատժվելու է.Մինասյան

Աշխարհում թմրամիջոցների շարժը ավելանում է պայմանավորված նրանով, որ այդ պլանտացիաները, որտեղ աճեցնում են թմրամիջոցներ, աշխարհում շատացել են 20-30 տոկոսով: Այս մասին, այսօր՝ կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Հայաստանում տնտեսական աճով, զբոսաշրջության աճով է պայմանավորված Հայաստանում թմրամիջոցների շրջանառության թվի աճը: Հուրախություն մեզ օր օրի ամրացող պարեկային ծառայությունը դրա դեմ նորմալ պայքար է տանում: Նաեւ գործիքակազմերը հանցագործները զարգացնում են ի  հեճուկս ոստիկնության լավ աշխատանքը: Դրանք տելեգրամ ալիքներն են, սոցիալական ցանցերն են: Դրա հետ կապված դժվարություններ կան, բայց խնդիրը լուծելի է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեփոխումներին, Գրիգոր Մինասյանը ասաց, որ դրական փոփոխությունները տեսնում են բոլորը. «Երբ այսօր նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի, որ եթե խախտում անի մեքենայով, խմած վարի, կամ կարմիր լույսի տակով անցնի, անպայման պատժվելու է: Դրանից լավ ցուցանիշ չկա»:

  • Կիսվել: