հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է սակայն, թե  բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի հետ կապված պատմության շրջանակներում:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել և ծեծի էին ենթարկել  Աբգարյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։

 

 

  • Կիսվել: