շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել․ պաշտոնական․ ՀՀ ԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել․ պաշտոնական․ ՀՀ ԱՆ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ  քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։

Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը հավելեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: