հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից։

Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին  ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: