ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ ՔԿՀ-ի պաշտոնատար անձը։

Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,– հայտնեց Օհանջանյանը։

  • Կիսվել: