հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նպատակը՝ տնտեսական շրջանառությունից անօրինական գույքն առգրավել ու վերադարձնել օրինական սեփականտիրոջը. Բադասյան

Նպատակը՝ տնտեսական շրջանառությունից անօրինական գույքն առգրավել ու վերադարձնել օրինական սեփականտիրոջը. Բադասյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա սկսել «ապօրինի ծագման» գույքի բռնագանձումը:

Նա նշեց. «Տվյալ օրենսդրական փաթեթի ընդունումը համապատասխան մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, հնարավորություն կտա համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի գնման օրինականությունը եւ հայց ներկայացնել՝ տվյալ գույքը բռնագանձելու պահանջով եւ պարզելու դեպքում, որ գույքի գնումը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որ դրա արժեքը գերազանցում է 25 մլն դրամի շեմը»:

Այս օրենսդրական նախաձեռնության նպատակը, ըստ Բադասյանի, տնտեսական շրջանառությունից անօրինական գույքի առգրավումն ու դրա վերադարձն է օրինական սեփականտիրոջը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պետությանը:

  • Կիսվել: