ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման մեղադրանքով հետախուզվողի

Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման մեղադրանքով հետախուզվողի

 Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի.,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: