հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»: Բեռնատարի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խորանարդ մետր փայտանյութ՝ առանց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթի: Ըստ վարորդի՝ Ճակատեն բնակավայր տանող ճանապարհի հարակից հատվածից ապօրինի հատել է ծառեր:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: