հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 25-ը նշվում է որպես կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։

 ՀՀ ոստիկանության տվյալներով Հայաստանում  2019 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում 73 դեպքով՝ իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:  39 դեպքով՝ 40 անչափահասի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջկա նկատմամբ։

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել Եվրահանձնաժողովը եւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Կանանց նկատմամբ բռնություն դրսեւորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաեւ աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման եւ միգրացիայի պայմաններում, եւ ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության եւ ատելության խոսքի միջոցով:»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ այդ տեքստի զարգացող երկրներում ուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչեւ 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին եւ աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռեւս, գործող պրակտիկա է:

«Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց եւ աղջիկների:  ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան `պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ եւ յուրաքանչյուր աղջկա` ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը։»,- ասվում էհայտատարության մեջ։

  • Կիսվել: