ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նորայր Փանոսյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Նորայր Փանոսյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորչված Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ազատ կարձակվի, տեղեկացնում է Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Սա արդեն երկրորդ անգամն է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, կալանքից ազատ է արձակում Փանոսյանին:

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Սակայն ավելի ուշ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետևանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Այսօր, փաստորեն, Վերաքննիչ դատարանը կրկին ազատ արձակեց Փանոսյանին:

«Նորայրը կալանավորված է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի սանիկն ու ընկերն է։ Հանցագործության նշույլ այնտեղ չկա։ ՍԴ նախագահին հանելու համար՝ ցավեցնում են իր հարազատներին ևւ ընկերներին»,-հայտարարել էր նրա փաստաբանը:

  • Կիսվել: