երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Նորատուսցի Ալիկի» ու ևս երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

«Նորատուսցի Ալիկի» ու ևս երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ հետապնդումը հարուցվել է երեք անձանցից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով), իսկ մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Աբրահամյանի խոսքով՝ վերջիններիցս մեկը ձերբակալվել է։

ՔԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։

«Վարույթի շրջանակներում, ակտիվ ապացուցողական և վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում և օբյեկտներում կատարվում են խուզարկություններ»,-ասաց նա:

  • Կիսվել: