ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

Կենսագրություն

Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2007-2009թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ

2009-2010թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ

2010-2012թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2012-2013թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2013-2020թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ

2020-2021թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

  • Կիսվել: