հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պրիլեպինի մեքենայի պայթյունն ահաբեկչություն է որակել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պրիլեպինի մեքենայի պայթյունն ահաբեկչություն է որակել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ գրող Զախար Պրիլեպինի մեքենայի պայթեցման հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քր. օր. 205 հոդվածով (ահաբեկչական գործողություն)։ Ավելի վաղ տեղեկացվել էր գործի հարուցման մասին, բայց հոդվածը չէր նշվել։ ՆԳՆ-ն հայտնել է հնարավոր կասկածյալին կալանավորելու մասին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Միջադեպի վայրում աշխատում են Ռուսաստանի ՔԿ քննիչ-քրեագետները եւ պայթյունի գծով մասնագետները։ ՌՔԿ-ում ավելացրել են, որ քննության շրջանակում կկատարվի կենսաբանական, գենետիկական, ֆիզիկաքիմիական եւ տեխնիկական փորձաքննություն։ Աշխատում են ԱԴԾ-ի եւ ՆԳՆ-ի օպերատիվ ծառայությունները։

Քննության տվյալներով՝ մեքենայի, որի մեջ գտնվում էր Զախար Պրիլեպինը, պայթյունը տեղի է ունեցել ժամը մոտ 11.00-ին Նիժնի Նովգորոդի մարզի Բորի շրջանի բնակավայրերից մեկում։ Նրա Audi Q7 մեքենայում գործի է դրվել պայթուցիկ սարք։ Վարորդը զոհվել է։ Պրիլեպինը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նիժնի Նովգորոդի նահանգապետ Գլեբ Նիկիտինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրողը մի քանի թեթեւ կոտրվածքներ ունի։

Ոստիկանները կալանավորել են մահափորձի հնարավոր կասկածյալին, տեղեկացրել են ՆԳՆ-ում։

  • Կիսվել: