հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից

Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զորհաբյանի, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ՝ պարզել են երեկ, հուլիսի 27-ին, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը Ժամը 15։30-ի սահմաններում Զարթոնք համայնքի ղեկավարի տեղակալ 36-ամյա Սուրեն Պողոսյանը, նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Սիրեկան Պողոսյանը, 51-ամյա Համլետ Աբովյանը և 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը Զարթոնք գյուղի առաջին փողոցի թիվ 32 հասցեում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Զարզանդ Բախչագուլյանի, 31-ամյա Մխիթար Սարգսյանի, 54-ամյա Թորոս Բախչագուլյանի, 25-ամյա Սամսոն Հովսեփյանի, 30-ամյա Նարեկ Մելքոնյանի, 36-ամյա Նշան Սարգսյանի, 28-ամյա Արգիշտ Մելքոնյանի և 67-ամյա Պարույր Սարգսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ ծեծկռտուքի մասնակիցներն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով մարմնական վնասվածքներ են հասցրել Հ․ Աբովյանին, Սուրեն և Սիրեկան Պողոսյաններին և Ս․ Եփրեմյանին, ինչպես նաև՝ վնասել են Սուրեն Պողոսյանին պատկանող VAZ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ժամեր անց «Մեծամոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկույթի շրջանի բազմակի քերծվածքներ, վնասվածքներ, թիկունքային մակերեսի սալջարդ, ձախ ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին վերջույթի բազմակի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչ 52-ամյա Խաչատուր Աբովյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ՝ Մխիթար Սարգսյանի կողմից գարեջրի տարայով իրեն հարվածելու հետևանքով։

Սուրեն և Սիրեկան Պողոսյանները, Հ․ Աբովյանն ու Ս․ Եփրեմյանը նույն օրը ժամը 17։10-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: