հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր Խարբերդում 23-ամյա երիտասարդի են դանակահարել․ ձերբակալվածը 19 տարեկան է

Նոր Խարբերդում 23-ամյա երիտասարդի են դանակահարել․ ձերբակալվածը 19 տարեկան է

Հունիսի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Այս մաասին հայտնում են Ոստիկանությունից։

Նա հայտնել էր, որ իրենց գյուղում ընկել է:

Հիվանդանոց, ապա Այնթապ մեկնած Մասիսի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ դեպքը ոչ թե Այնթապում, այլ Նոր Խարբերդում է եղել: Նոր Խարբերդում իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվեցին բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ, իսկ առավոտյան ժամը 8.20-ին Մասիսի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց, որ ժամեր առաջ Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է դանակով խփել Այնթապի բնակչին:

19-ամյա երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

 

Հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: