հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նկատել է, որ Արզնու խճուղու դաշտամիջյան հատվածում մի տղամարդ կրակում է. 48-ամյա տղամարդը ձերբակալվել է

Նկատել է, որ Արզնու խճուղու դաշտամիջյան հատվածում մի տղամարդ կրակում է. 48-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ «Սայգա ՄԿ» տիպի ակոսափող հրացաններ էին, որոնց վերաբերյալ առկա էր համապատասխան թույլտվություն, և մարտական ինքնաձիգի փամփուշտներ:

Առինջ գյուղում հաշվառված 48-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: