շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի մուրճի ցուցադրումն օրենքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ է. դատախազը՝ ՍԴ-ում

Նիկոլ Փաշինյանի մուրճի ցուցադրումն օրենքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ է. դատախազը՝ ՍԴ-ում

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

Դատախազ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ նախընտական շրջանում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու մյուսների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող։

«Այս դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ վերջիններս ելույթ են ունեցել որպես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքի առաջնորդներ, ներկայացրել են իրենց կուսակցության կամ դաշինքի հայացքները ու գտնվել են ազատ խոսքի պաշտպանության ներքո», - նշեց Բիշարյանը։

 

Դատախազի խոսքով՝ քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։

 

  • Կիսվել: