երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024

ՆԳՆ փոխնախարարը հորդորում է չտարածել երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութը

ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանը հորդորում է չտարածել երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութը

"Հարգելի' գործընկերներ, քաղաքացիներ,

Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը",-գրել է ՆԳՆ փոխնախարար։

  • Կիսվել: