հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՆԳՆ ոստիկանության վետերանները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով

ՆԳՆ ոստիկանության վետերանները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հովհաննիսյանի 2023 թ. ապրիլի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ, համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 16-ի թիվ 43-Ն որոշման և ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. թիվ 4Լ հրամանի, պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով․

1. «ՀՀ ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով՝ 7 վետերան։

2. «Մարտական զորակցություն» մեդալով՝ 1 վետերան։

3. «Օրենքի պատվար» մեդալով՝ 2 վետերան։
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ 5 վետերան։

  • Կիսվել: