կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
 
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-17.00, Վարդենիսի համայնքապետարանում,
 
դեկտեմբերի 13-ին, ժամը 11.00-15.00, Ճամբարակի համայնքապետարանում։

 

  • Կիսվել: