երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբան

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբան

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալութկունը՝ հավանաբար ապհովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է: Հիշեցնեմ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ:

Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կհանդիպենք դատարանում»- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։

  • Կիսվել: