շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նալբանդյան եւ հարակից Խանջյան փողոցները փակելու, հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Նալբանդյան եւ հարակից Խանջյան փողոցները փակելու, հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ,   հավաք կազմակերպելու եւ անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին այտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից։

ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու,  Երեւան քաղաքի Նալբանդյան եւ հարակից Խանջյան փողոցները փակելու, երթեւեկությունը խաթարելու,  նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու եւ հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում  զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց եւ դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

  • Կիսվել: