ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախկին զինծառայողն անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցով դիմել է ՄԻՊ-ին

Նախկին զինծառայողն անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցով դիմել է ՄԻՊ-ին

Նախկին զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցով, հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

Ըստ դիմումատուի՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ստացել է հրազենային վիրավորում, որից հետո իր նկատմամբ սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն: Հավելել է նաև, որ ունի ոտքերի անոթների, մկանների և ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ: Համապատասխան հետազոտում և բուժում ստանալու նպատակով դիմել է զինվորական հոսպիտալ, սակայն արդյունքի չի հասել։

Խնդիրը քննարկվել է զինվորական հոսպիտալի իրավասու ներկայացուցչի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ուղեգիր իրեն անհրաժեշտ հետազոտությունը և բուժումը ստանալու համար։

 

  • Կիսվել: