ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախկին նախարարը քաղաքապետարանից կպահանջի հերքել իր հասցեին արված հայտարարությունը

Նախկին նախարարը քաղաքապետարանից կպահանջի հերքել իր հասցեին արված հայտարարությունը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը, որում նրան կոչ էին անում դադարեցնել Այգեստան 12-ում շինարարությունը:

«Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում դադարեցնել ինչ-որ ապօրինի շինարարություն և այն կապել է իմ անվան հետ։

Ըստ էության չանդրադառնալով հայտարարության մեջ առկա փաստերի՝ իրականության հետ առնչություն չունենալու հանգամանքներին, հայտարարում եմ, որ արդեն հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»,- գրել է նա:

 

 

 

  • Կիսվել: