հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

Նախկին դատավոր, 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Կասեցվել է նաեւ այս գործին միացված փախուստի գործը։

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվեց Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին, այդ ընթացքում էլ նախկին դատավորը լքեց Հայաստան։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար։

Հիշեցնենք նաեւ, որ ըստ Դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա եւ 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։

  • Կիսվել: