երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Նախատեսում ենք, որ նոր ՔԿՀ-ի կառուցումն առնվազն 2025-ին պետք է մեկնարկած լինի. Արմենուհի Հարությունյան

Նախատեսում ենք, որ նոր ՔԿՀ-ի կառուցումն առնվազն 2025-ին պետք է մեկնարկած լինի. Արմենուհի Հարությունյան

Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի գործընթացը մեզ համար շարունակում է մնալ ակտուալ, ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:

«Դրանով են պայմանավորված 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր, բայց ավելացումները բյուջեում, որոնք փաստացի նախորդ տարվա դրությամբ կազմում են ընդամենը 2,2 տոկոս։ Դա պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ և դրա մեկնարկն ապահովելու անհրաժեշտությամբ:

Մենք նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն առնվազն 2025 թվականին պետք է մեկնարկած լինի»,- նշեց Արմենուհի Հարությունյանը:

  • Կիսվել: