կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝  Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով․ մանրամասներ

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով․ մանրամասներ

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝  պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց  արցախցու եղբայրը՝ Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Պարեկների գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Երեկ էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։

  • Կիսվել: