Մոսկվայում ՀՀ-ի երկու քաղաքացի ձերբակալվել է «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով
Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի ձերբակալվել է «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով, հայտնել է RT-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հետաքննության ընթացքում անվտանգության ուժերը բացահայտել են «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյուն կազմակերպած ենթադրյալ հանցագործին, որն իբր 58-ամյա Պարույր Մ.-ն է։
Օրեր անց բերման են ենթարկվել նրա երկու ծանոթները, որոնց հետ իբր պայթյունից քիչ առաջ նա տեսնվել է ընդհանուր տոնի ժամանակ։ Այս մասին հայտնել է ձերբակալվածներից մեկի եղբայրը։
Երկու կասկածյալները երկար տարիներ զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերով Հայաստանում եւ Ռուսաստանում։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը վարսահարդար է Խիմկիում։
Մոտ երկու շաբաթ առաջ բերման են ենթարկվել 44-ամյա Արման Պ.-ն եւ 61-ամյա Հրաչյա Պ.-ն։