կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է

Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ դիմումը քննարկման փուլում է, սահմանված ժամկետում՝ հինգ օրվա ընթացքում, պատասխանը կուղարկվի Արամ Վարդևանյանին։ 

  • Կիսվել: