չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20 օրով: Այս մասին տեղեկացրել է Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բադալյանը բերման է ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել է, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։

Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։

 

 

 

  • Կիսվել: