շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Այս մասին հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը:

Նշենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

  • Կիսվել: