կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ 

Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա»՝ ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։

  • Կիսվել: