շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ-ը վատ բան չի տեսնում նրանում, որ իր ազգական ուսուցչուհին Ադրբեջանի մասին բաց դաս է անցկացրել

ՄԻՊ-ը վատ բան չի տեսնում նրանում, որ իր ազգական ուսուցչուհին Ադրբեջանի մասին բաց դաս է անցկացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր անդրադարձավ Սևանի N4 հիմնական դպրոցում բաց դասին, որտեղ ներկայացվել էր Ադրբեջանի և հարևան մյուս երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, մշակույթը, պատմությունը և ավանդույթները։

«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևորէ պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի համար լրիվ տրամաբանական ու օգտակար է իմանալ հարևանների դրոշները, իմանալ հարևանների հետ պատմությունը:
Նա համաձայն չէ այն դիտարկումներին, թե աշխարհագրության ուսուցիչը կարող է որևէ պետության վերաբերյալ փաստեր, այդ թվում դրոշը գաղտնի պահել:

«Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումը, նման տեսակի նյութի մանիպուլյացիան երեխաների նկարներով կամ դրոշների նկարներով, դա շատ էժան մանիպուլյացիա է», - նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագորել որէև երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում:
Քրիստիննե Գրիգորյանը հաստատեց, որ աշխարհագրության ուսուցիչն իր ազգականն է, բայց իր հետ որևէ բան չի խորհրդակցել:

Նշենք, որ Սևանի N4 հիմնական դպրոցն այս թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել ու շեշտել. «Ի վերջո, մեր սերունդը հնարավորինս պետք է ճանաչի իր թշնամուն․․․»:

  • Կիսվել: