ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ-ը քաղաքացիներին հորդորում է դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով

ՄԻՊ-ը քաղաքացիներին հորդորում է դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով

Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը  կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշպատակազմի հանրային կապերի բաժինը․

«Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝  [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով:

 

Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: