հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԻՊ -ը պատասխանել է, թե ինչո՞ւ չի մասնակցում տեղի ունեցող ակցիաներին

ՄԻՊ -ը պատասխանել է, թե ինչո՞ւ չի մասնակցում տեղի ունեցող ակցիաներին

Ես իրականացնում եմ Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով ինձ վերապահված լիազորություններն այն ամբողջ ծավալով և այն նպատակահարմարությամբ, որն ինձ հասանելի տեղեկատվությամբ ես գտնում եմ նպատակահարմար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու ՄԻՊ-ը չի այցելում այն վայրերը, որտեղ ընդդիմադիրների կողմից կազմակերպված ակցիաների շրջանակներում բռնության դեպքեր են գրանցվում:

«Ես որևէ ճնշման տակ չեմ, ես որևէ կաշկանդվածություն չունեմ, ձեր կողմից վկայակոչված թիմի անդամ լինելը հայտնի մանիպուլյացիա է»-ասաց նա:

Ինչ վերաբերում է բռնության վայրում հայտնվելու և իր անձի հանդեպ ռիսկ ունենալուն,Գրիգորյանն ասաց.

«Նման որևէ ռիսկ չեմ տեսնում, որովհետև, առնվազն նման վախերով չեմ տառապում: Ինչ վերաբերում էր հավաքի վայր ներկայանալուն ՝ ես ըստ անհրաժեշտության կորոշեմ նպատակահարմարությունը՝ որ հավաքին և ինչպիսի իրավիճակ՝ ոչ թե որ հավաքին, այլ այնպիսի իրավիճակ, որտեղ իմ մասնակցությունը, իմ ներկայությունը կարող է ունենալ վճռորոշ ու կարևոր՝ հանդարտեցնող էֆեկտ: Որովհետև, եթե դուք նախկինում էլ ուսումնասիրեք՝ ՄԻՊ-երի ընդհանրապես մոտեցումներն են, որ հավաքների ընթացքում Պաշտպանի մասնակցությունը կարող է սխալ տպավորություն ստեղծել հավաքին մասնակցության վերաբերյալ»,- նշեց ՄԻՊ Գրիգորյանը:

Նրա խոսքով, շատ ավելի կարևոր է, որ Պաշտպանի գրասենյակն իր ղեկավարությամբ կարողանա տարբեր, ապակենտրոն տեղի ունեցող հավաքների ընթացքում լինել ավելի արձագանքող և որոշել՝ որտեղ է շատ ավելի անհրաժեշտ արագ արձագանքման խումբ, ինչպես սոցիալական ցանցերի և մեդիայի նկատմամբ իրականացնենք մոնիթորինգ :

  • Կիսվել: