շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ

ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: 

«Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: