ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻՊ-ը «Նորք»-ի ինֆեկցիոնի 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ԱՆ և տեսչական մարմին

ՄԻՊ-ը «Նորք»-ի ինֆեկցիոնի 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ԱՆ և տեսչական մարմին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել՛՛,-ասված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: