ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻՊ-ը ներկայացրել է Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը

ՄԻՊ-ը ներկայացրել է Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժնից:

Փաստաթղթերում պրոֆեսիոնալ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներից ելնելով՝ ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։

Այս փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։

Տարեկան հաղորդում՝ 

Տարեկան զեկույց՝ 

 

  • Կիսվել: