ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: