շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի վերադարձի գործընթացին առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի վերադարձի գործընթացին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ` դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

 

 

  • Կիսվել: